1 հուլիսի 2021 - 14:35 AMT
Քերոբյան․ Արդեն 21,000 տ ծիրան է արտահանվել

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, գործադիրի նիստում անդրադառնալով գյուղմթերքի արտահանմանը, ասել է, որ հուլիսի 1-ի դրությամբ արդեն արտահանվել է 21,000 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 7200 տ-ի համեմատ։

Նա նշել է, որ արդեն գերազանցվել է 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշը, երբ արտահանվել է 19,700 տ ծիրան։

«Այսինքն ամբողջ տարվա ծավալն արդեն գերազանցել ենք։ Կարող ենք հույս ունենալ, որ մինչև տարեվերջ ծիրանի արտահանումը մոտ 50-70%-ով ավելի կլինի»,-ասել է նա։

Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ 2021-ին մոտ երկու անգամ ավելի գյուղմթերք է արտահանվել։

«Ընդհանուր գյուղմթերքի արտահանման վիճակն էլ ավելի լավ է։ Մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում»,-ասել է Քերոբյանը։