1 հուլիսի 2021 - 18:33 AMT
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ԼՂ շուրջ իրավիճակը քննարկել է նախկին նախագահ Օլանդի հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել այդ երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այդ մասին դեսպանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ինձ համար մեծ պատիվ էր նախագահի հետ հանդիպելը։ Կարծիքների փոխանակում ունեցանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Ես երախտագիտությունս հայտնեցի Հայաստանին և հայ ժողովրդին հզոր աջակցության, ինչպես նաև ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման համար»,-ասվում է գրառման մեջ։