2 հուլիսի 2021 - 11:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 118 նոր դեպք կա և 1 մահ

Հուլիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,339-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4518 դեպք կա, այլ պատճառով՝ 1100։

Ապաքինվել է ևս 95 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,977 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2744 մարդ:

Հուլիսի 1-ին կատարվել է 3656 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,192,578 թեստ է արվել: