2 հուլիսի 2021 - 12:25 AMT
Արոնյանը պարտվել է Կարլսենին

Շախմատի Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարի երկրորդ շրջանի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Արոնյանը զիջել է 1․5 - 2․5 հաշվով:

Մրցաշարում Արոնյանը ՀՀ-ն է ներկայացնում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նա պահպանել է իր դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում՝ հունիսի տվյալներով կրկին զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ Լևոն Արոնյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել հանդես գալու ԱՄՆ դրոշի ներքո և հեռանալու է Հայաստանից։