3 հուլիսի 2021 - 11:36 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 125 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,464-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4521 դեպք կա, այլ պատճառով՝ 1100։

Ապաքինվել է ևս 97 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,074 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2769 մարդ:

Հուլիսի 2-ին կատարվել է 5073 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,197,651 թեստ է արվել: