5 հուլիսի 2021 - 12:35 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Հուլիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,606-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4527 դեպք կա, այլ պատճառով՝ 1101։

Ապաքինվել է ևս 67 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,198-է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2780 մարդ:

Հուլիսի 4-ին կատարվել է 3907 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,205,632 թեստ է արվել: