5 հուլիսի 2021 - 14:54 AMT
Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ է գրանցել՝ պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով, տեղեկացնում է Արմենպրեսը։

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ շախմատում առկա խնդիրների պատճառով, որոշել է միանալ ԱՄՆ հավաքականին և հեռանում է Հայաստանից: