5 հուլիսի 2021 - 14:56 AMT
Բաքվում շարունակվում է 13 հայ ռազմագերու դատավարությունը

Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերու դատավարությունը: Նրանց սպառնում է 14-20 տարվա կալանավորում կամ ցմահ ազատազրկում:

Բաքվում նրանց անվանում են «ահաբեկիչներ և դիվերսանտներ»՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով:

Հուլիսի 7-ին տեղի կունենա Լյուդիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական նիստը, գրում է «Sputnik Azerbajan»-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքում ևս 15 ռազմագերու է վերադարձել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ տարածքների քարտեզների դիմաց։