6 հուլիսի 2021 - 13:20 AMT
Wizz Air-ը Վիեննա-Երևան- Վիեննա երթուղով չվերթեր է սկսում

Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է դիմել ավիաընկերությանը: