7 հուլիսի 2021 - 11:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 140 նոր դեպք կա և 1 մահ

Հուլիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,801-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4531 դեպք կա, այլ պատճառով՝ 1101։

Ապաքինվել է ևս 53 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,303 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2866 մարդ:

Հուլիսի 6-ին կատարվել է 6086 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,215,373 թեստ է արվել: