7 հուլիսի 2021 - 14:42 AMT
Իսահակյան-Աբովյան խաչմերուկը մինչև հուլիսի 24-ը մասամբ փակ կլինի

Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկությունը Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների հատման մասում, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հայտարարության մեջ: