7 հուլիսի 2021 - 16:52 AMT
44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի 750 քաղաքացի, 83-ն անհետ կորած է համարվում

44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի 750 քաղաքացի, 83-ն անհետ կորած է համարվում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալներ է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։

Հաստատված տվյալներով՝ Արցախից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը՝ քաղաքացիական։

Զոհված ԱՀ 750 քաղաքացուց 81-ը քաղանձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։

Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։

«Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։