8 հուլիսի 2021 - 20:02 AMT
Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 8-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն: