9 հուլիսի 2021 - 11:31 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 140 նոր դեպք կա և 5 մահ

Հուլիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,135-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4540 դեպք կա, այլ պատճառով՝ 1105։

Ապաքինվել է ևս 109 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,490 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 3000 մարդ:

Հուլիսի 8-ին կատարվել է 4046 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,224,512 թեստ է արվել: