9 հուլիսի 2021 - 11:38 AMT
Մանուէլ Պետրոսյանը 2-րդ տեղն է գրավել Serbia Open-ում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է շախմատի Serbia Open միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Մանուէլ Պետրոսյանըզբաղեցրել է2-րդ հորիզոնականը։

Վերջին` 9-րդ տուրից առաջ, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում էր հնդիկ գրոսմայստեր Սարին Նիհալը, որն էլ դարձել է մրցաշարի հաղթողը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 25,000 եվրո է: Կպարգևատրվեն 1-15-րդ տեղերը գրաված շախմատիստները: Հաղթողը կստանա 5000 եվրո պարգևավճար

Մրցաշարին մասնակցում է 41 երկրի 289 շախմատիստ, այդ թվում 52 գրոսմայստեր։