9 հուլիսի 2021 - 18:55 AMT
Նիդերլանդների Էյնդհովենից դեպի Երևան ուղիղ թռիչքներ կիրականացվեն

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան ուղիղ, ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը։

Թռիչքները կմեկնարկեն հուլիսի 23-ից՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ։

Տոմսերը կարելի է ձեռք բերել aviadrom.travel կայքի միջոցով: