10 հուլիսի 2021 - 11:09 AMT
Կարանտինը ՀՀ-ում երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 20-ը

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով. մինչև դեկտեմբերի 20-ը:

Կառավարությունը որոշում է ընդունել, որի մեջ նշվում է․ «Որոշման 1-ին կետում «2021 թվականի հուլիսի 11-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով»։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մինչև սեպտեմբեր կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ։