17 մարտի 2009 - 20:06 AMT
Հայաստանի միջնակարգ դպրոցներից մեկը ներգրավվել է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրի մեջ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» համաշխարհային ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում դասավանդման ոլորտում աջակցություն կտրվի այն դպրոցներին, որոնք բարձր արդյունքներ ունեն:

Այդ ծրագրի նպատակն է` ստեղծել 1000 դպրոցներից բաղկացած գլոբալ ցանց, որտեղ աշակերտները շատ լավ կրթություն կստանան: Ուշադրության կենտրոնում է լինելու օտար լեզուների, մասնավորապես` գերմաներենի դասավանդումը:

«Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրին օժանդակում է Գյոթեի ինստիտուտը:

Հայաստանում արդեն ընտրվել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը: Հայկական դպրոցի հետ համաձայնագիրը կկնքի Վրաստանում Գյոթեի Ինստիտուտի ներկայացուցչությունը: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինան, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները: Արարողությունը տեղի կունենա Սարդարապատի դպրոցում