12 հուլիսի 2021 - 10:55 AMT
ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ալիևի՝ Շուշի այցելելու հրավերը

Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ այցը Շուշի կազմակերպվել էր Ալիևի անձնական հանձնարարությամբ։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն հանագամնքի վրա, որ այցից հրաժարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ երկրները և «տարօրինակ» անվանում այդ «համաձայնեցված որոշումը»։

«Մեծ տերությունների դեմարշը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ․․․ Հավանաբար, համանախագահները, որոնք դեռ հույսեր են փայփայում, որ կվերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբի մեռած ֆորմատով, չեն ցանկացել այրել կամուրջները Երևանի հետ», գրում է Haqqin.az-ը։

Ըստ ԶԼՄ-ների, այսպես թե այնպես, այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրի դեսպան, այդ թվում Չինաստանի դեսպանն, այցելել է Շուշի։