12 հուլիսի 2021 - 11:25 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 71 նոր դեպք կա և 5 մահ

Հուլիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,459-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4547 դեպք կա, այլ պատճառով՝ 1108։

Ապաքինվել է ևս 73 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,731 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 3073-ի։

Հուլիսի 11-ին կատարվել է 3516 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,238,211 թեստ է արվել: