12 հուլիսի 2021 - 16:38 AMT
Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։ Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Այդ մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը՝ մասնավորապես, Դավթաշենում, Աջափնյակում և մյուս վարչական տարածքներում։