12 հուլիսի 2021 - 18:05 AMT
Բաքվում հայ ռազմագերիների դատը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը

Բաքվում ապօրինի պահվող 13 հայ ռազմագերու դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայանալիք նիստը հետաձգվել է մեղադրյալներից մեկի փաստաբանի բացակայության պատճառով։

Հաջորդ դատական նիստում ակնկալվում է դատավարության ավարտը և դատախազի ելույթը։

Գործով անցնում են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։ Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում ավելի քան 200 հայ է ապօրինի պահվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է, այդ թվում՝ 4 կին։