13 հուլիսի 2021 - 18:18 AMT
Հունահայերը դատապարտել են Ադրբեջանում այդ երկրի դեսպանի այցն օկուպացված Շուշի

Հունաստանում դատապարտել են Ադրբեջանում այդ երկրի դեսպան Նիկոս Պիպերիգոսի այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։

«Բաքվում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը մասնակցել է ավելի քան 40 դիվանագետների համար ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջայցին պատմական հայկական Լեռնային Ղարաբաղի վերջերս գրավված տարածքներ»,-գրում է Greek City Times-ը։

«Իnչպես Հայ Դատի հանձնախումբը, այնպես էլ Հունաստանի հայ համայնքը իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստից, որ դեսպանին թույլատրվել է մասնակցել Շուշիում կազմակերպված «տոնական» միջոցառմանը։ Ի՞նչն էր նշվում։ Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և համաձայնագրերի խախտո՞ւմը»,-ասել են կոմիտեում։

Նամակում հիշատակվել է նաև Ալիևի վերաբերմունքը Հունաստանի դեսպանի հանդեպ, երբ խնդիրներ էին առաջացել Միջերկրական ծովում Հունաստանի և Թուրքիայի միջև, և որը միանշանակ սատարել էր Թուրքիային։

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի կազմակերպվել էր Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։Հրավիրված 46 դեսպաններից ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։

Դեսպաններից բացի Ալիևի կազմակերպած այցին Շուշի մասնակցել են նաև ԱՀԿ և ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները։