13 հուլիսի 2021 - 18:20 AMT
Անվտանգության խորհրդի նիստ է եղել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը և պաշտոնատար այլ անձինք։

Նիստում քննարկված հարցերի մասին մանրամասներ հայտնի չեն։