14 հուլիսի 2021 - 10:32 AMT
Արցախի ՄԻՊ. Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել դեպի օդ

Հուլիսի 13-ի երեկոյան Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ կրակոցները դեպի օդ են արձակվել։

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: