Հուլիսի լույս 14-ի գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել։ ՀՀ ոստիկանությունից հաստատել են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ահազանգ են ստացել այն մասին, որ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» ԲԿ։
Ոստիկանությունից ասել են, որ դեպքի հանգամանքները պարզում են, գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։
Ըստ Hraparak-ի, փոխհրաձգությունը եղել է Սուրիկ Խաչատրյանի որդու (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանի և Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու մասնակցությամբ:
Armlur-ի տեղեկություններով՝ Գորիսի կրակոցների գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, տարել են ոստիկանության Գորիսի բաժին: