15 հուլիսի 2021 - 10:19 AMT
Արցախում ևս 7 զինծառայողի աճյուն են գտել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացել է ևս 7-ով, հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Մատաղիսում հուլիսի 14-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։