15 հուլիսի 2021 - 15:43 AMT
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Երևանում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին` գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ ։ Հուլիսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։