15 հուլիսի 2021 - 17:26 AMT
Թուրքիայում ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուտ կստեղծեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ:

Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում, գրում է Ermenihaber-ը։

Ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո։

Նոր ստեղծվելիք ինստիտուտը պետք է դիտարկել թուրքական ժխտողական քաղաքականության լույսի ներքո։ Հավանաբար, փորձ է արվելու այն «գիտական» հիմքի վրա դնել։