15 հուլիսի 2021 - 18:24 AMT
«Ուրարտուի» համար նոր մարզադաշտ կկառուցվի․ Չելոյանցը ներկայացրել է ներդրումային ծրագրերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին, որը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը: