16 հուլիսի 2021 - 13:48 AMT
ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 16-ի առավոտյան՝ ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածումտեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հուլիսի 14-ին ևս մեկ միջադեպ էր գրանցվել Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: