17 հուլիսի 2021 - 10:47 AMT
ՍԴ-ն հուլիսի 17-ին կհրապարակի ընտրությունների վերաբերյալ վճիռը

Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը կհրապարակի իր վճիռը հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկելու պահանջով 4 քաղաքական ուժի բողոքի վերաբերյալ։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ դրանք անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարանում գրանցվել էր հուլիսի 2-ին։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու` «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում էր նույն նիստում։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։