Հուլիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,298-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4559 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։
Ապաքինվել է ևս 114 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,242 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3386-ի։
Հուլիսի 16-ին կատարվել է 5669 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,263,393 թեստ է արվել: