17 հուլիսի 2021 - 16:52 AMT
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք

Հուլիսի 16-ին Արցախում կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2925 դեպք: Կատարվել է 27,632 թեստավորում: