19 հուլիսի 2021 - 10:30 AMT
Ձյուդոիստ Կարապետյանը՝ պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 17-18-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացված պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարում:

81 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը 5 հաղթանակ է տարել ու մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել, տեղեկացնում է Armsport-ը։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրեաս Հարությունյանը գրավել է 7-րդ տեղը:

Ձյուդոի Եվրոպայի Գավաթի մրցաշարին մասնակցել է 26 երկրի 203 մարզիկ: