19 հուլիսի 2021 - 13:59 AMT
Մեղրիի անցակետում ՀՀ և Իրանի մաքսայինները քննարկել են վերջերս առաջացած կուտակումները

Մեղրիի անցակետում ՀՀ և Իրանի մաքսայինները վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր են քննարկել։

Կուտակումները պայմանավորված էին իրանցիների մեծ ներհոսքով, որոնք գալիս են ՀՀ Երևանի կենտրոնում պատվաստման շարժական կետերում կորոնավիրուսի դեմ պատվաստավելու նպատակով։ Հուլիսի 15-ից օտարերկրացիները կարող են պատվաստվել, եթե ՀՀ–ում են գտնվում առնվազն 10 օր։