19 հուլիսի 2021 - 15:12 AMT
Սիմոնյանը՝ ԱԺ խոսնակ, Ռուբինյանն ու Արշակյանը՝ փոխխոսնակներ․ ՔՊ թեկնածուները հայտնի են

ՔՊ-ն առաջադրելու է Ալեն Սիմոնյանին ԱԺ խոսնակի, Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին՝ փոխխոսնակների պաշտոններին, հայտնում է «Արմենպրեսը»՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հղումով։

Այժմ Սիմոնյանը փոխխոսնակ է, Ռուբինյանը՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Արշակյանը բարձր տեխնոլոգիաների նախկին նախարարն է։

Ավելի վաղ կուսակցությունից հայտարարել էին, որ Հայկ Կոնջորյանը խմբակցության ղեկավարն է լինելու, Նազելի Բաղդասարյանը՝ քարտուղարը։