20 հուլիսի 2021 - 17:14 AMT
Առնվազն 36 մարդ է մահացել Բաղդադի շուկայում ահաբեկչությունից

Առնվազն 36 մարդ է մահացել Բաղդադի շուկայում իրականացված ահաբեկչությունից, 60-ից ավելի վիրավոր կա։

Պայթյունը որոտացել է Սադր Սիթի շուկայում հուլիսի 19-ի երեկոյան՝ գործի է դրվել մահապարտ կնոջ պայթուցիկ սարքը։

Մահմեդական մեծ տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի նախօրեին շուկան մարդաշատ է եղել, գրում է Interfax-ը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հղումով։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել և հրահանգել ձերբակալել դաշնային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի հրամանատարին։

Սա արդեն 2-րդ այսպիսի պայթյունն է 2021-ին։ Ապրիլին Սադր Սիթիում ականապատ ավտոմեքենայի պայթյունից առնվազն 4 մարդ էր մահացել։