Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթելով աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, դուրս է թողել նրան աշխարհի գավաթի խաղարկությունից, կիսվել է հաղթանիկից հետո իր զգացմունքներով։
Մարտիրոսյանը թայբրեյքում հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին 1.5-0.5 հաշվով։
Հայ շախմատիստը Մամեդյարովին «շատ ուժեղ խաղացող» է անվանել։ Առաջին պարտիայում Մամեդյարովը սպիտակներով էր խաղում, սակայն Մարտիրոսյանը լավ էր պաշտպանվում և նրան հաջողվեց հաղթանակի հասնել էնդշպիլում։ Իսկ երկրորդ պարտիայում, որտեղ հայ շախմատիստն էր սպիտակներով խաղում, Մարտիրոսյանը չցանկացավ բավարարվել ոչ ոքիով և բոլոր ջանքերը գործադրեց Մամեդյարովին հաղթելու համար։
Մարտիրոսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի 2021թ․ աշխարհի առաջնության 4-րդ փուլ։
Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։