21 հուլիսի 2021 - 15:39 AMT
Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ:

Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նախօրեին նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Մինչ այդ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից։