22 հուլիսի 2021 - 13:11 AMT
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Հուլիսի 21-ին Արցախում կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27, 919 թեստավորում: