23 հուլիսի 2021 - 11:03 AMT
Ադրբեջանի վերահսկվող տարածքում հայտնված ասկերանցին վերադարձվել է

Ադրբեջանի վերահսկվող տարածքում հայտնված Ասկերանի բնակիչը վերադարձվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,–ասվում է գրառման մեջ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: