23 հուլիսի 2021 - 11:05 AMT
MyWay ավիուղին Թբիլիսի-Երևան չվերթեր է սկսել

MyWay ավիուղին հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավորն է դիմել ավիաընկերությանը: