18 մարտի 2009 - 17:39 AMT
Հայաստանի նախագահը կուսակցությունների նախագահների հետ կքննարկի ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հանրապետության վրա
Մարտի 20-ին տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կուսակցությունների նախագահների քննարկում` «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ: