Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում երկարաձգել 1 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 28-ը», - ասվում է որոշման մեջ: