23 հուլիսի 2021 - 18:10 AMT
Վարանդայում ևս 4 անհետ կորածի աճյուն են գտել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: