26 հուլիսի 2021 - 10:40 AMT
Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է իրանցի շախմատիստին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը ևս մեկ հաղթանակ է տարել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Սոչիում: 1/8 եզրափակչի առաջին պարտիայում նա սև խաղաքարերով հաղթել է Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբային:

Իրանցի շախմատիսիտի հետ երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 26-ին, որտեղ Մարտիրոսյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով։

Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին և մրցապայքարից դուրս թողել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։

Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։