26 հուլիսի 2021 - 12:27 AMT
Ձյուդոիստ Կարապետյանը պարտվել է Օլիմպիադայի որակավորման փուլում

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է Տոկիոյի Օլիմպիադայի որակավորման փուլում։

73 կգ քաշային մարզիկն առաջին իսկ գոտեմարտում զիջել է ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին։

Կարապետյանը ՀՀ միակ ներկայացուցիչն էր 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ձյուդո մարզաձևում։

2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Դրանք կմեկնարկել են 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: