26 հուլիսի 2021 - 14:40 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 152,529 պատվաստում է արվել

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152,529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108,674, երկրորդ դեղաչափ` 43,855։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

AstraZeneca-ով, «Սպուտնիկ-Vի»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: