28 հուլիսի 2021 - 10:54 AMT
Բաքուն Երևանին կոչ է անում «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ-ին մեղադրելով «Քելբաջարի շրջանի ուղղությամբ սադրանքների մեջ», հորդորում է «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ», գրում է Interfax.az-ը։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։